Blue Shield of California-ի որոշ ծրագրեր առաջարկում են առանց դեղատոմսի տրվող (OTC) պարագաների դրամական օգնության նպաստ, որը նախատեսված է իրավունակ OTC պարագաներ, այդ թվում՝ ասպիրին, վիտամիններ, հազի և մրսածության դեմ դեղամիջոցներ, վիրակապեր և այլ ապրանքներ գնելու համար։ Որպեսզի պարզեք, թե արդյոք Ձեր ծրագիրը ներառում է այս նպաստը, խնդրում ենք ստուգել Ձեր Ապահովագրւության ապացույցը։
Blue Shield Medicare + Medi-Cal Plan (HMO D-SNP) ծրագիրն առաջարկում է համակցված դրամական օգնության գումար Սննդի և թարմ մթերքի* նպաստի համար (եթե բավարարվում են համապատասխան պայմանները) և առանց դեղատոմսի տրվող (OTC) պարագաների նպաստի համար։
2027 թ. հունվարի 1-ից հասանելի կլինի լրացուցիչ տեղեկություն այն մասին, թե ինչպես օգտվել այս նպաստից։
Դիտեք 2026 թ. ընթացիկ առանց դեղատոմսի տրվող (OTC) պարագաների նպաստները
Blue Shield of Californian-ն HMO, HMO D-SNP և PDP ծրագիր է՝ Medicare-ի և California նահանգի Medicaid ծրագրի հետ կնքված պայմանագրերով: Blue Shield of California-ին ամդամագրվելը կախված է պայմանագրի նորացումից:
*Նշված նպաստը քրոնիկ հիվանդության համար հատուկ լրացուցիչ նպաստ է (SSBCI)։ Ծրագրի ոչ բոլոր անդամները կարող են որակավորվել։ Իրավասությունը կախված է նրանից, թե արդյոք բավարարվում է «քրոնիկ հիվանդություն ունեցող մասնակից» սահմանումը։ Համապատասխանող քրոնիկ հիվանդությունները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով. Սրտանոթային խնդիրներ, սրտի քրոնիկ անբավարարություն, շաքարախտ, ավելորդ քաշ, գիրություն, մետաբոլիկ համախտանիշ և թոքերի քրոնիկ խնդիրներ: Խնդրում ենք ծանոթանալ ծրագրի Անդամի տեղեկագրքին՝ համապատասխան քրոնիկ հիվանդությունների և ընտրության պահանջների ամբողջական ցանկը տեսնելու համար:
Y0118_26_240A_MAR_C 08082026
H2819_26_240A_MAR_C 08082026
Page Last Updated: 10/1/2026