Original Medicare-ն առաջարկում է հիվանդանոցային և բժշկական ապահովագրության հիմնական ապահովագրություն: Բայց Դուք կարող եք պարզել, որ այն չի ապահովագրում Ձեզ անհրաժեշտ բոլոր ծառայություններն ու պարագաները: Օրինակ, այն չի ապահովագրում դեղատոմսի ծախսերը, բժշկական ստուգումները, լսողական սարքերը կամ աչքերի ընթացիկ խնամքը: Լավ նորությունն այն է, որ Դուք ունեք տարբերակներ, որոնք կարող եք ավելացնել Ձեր ապահովագրությանը:
Medicare Լրացուցիչ ապահովագրության ծրագրեր
Medicare Լրացուցիչ ապահովագրության ծրագիրը (կամ Medigap) կարող է օգնել վճարել Original Medicare-ի կողմից չապահովագրված որոշ ծախսերի համար: Այդ ծախսերի օրինակներն են համավճարները, համաապահովագրությունը և չհատուցվող գումարները:
Մենք առաջարկում ենք Medicare Լրացուցիչ ապահովագրության ծրագրերի հինգ տեսակ: Յուրաքանչյուր ծրագիր թույլ է տալիս ընտրել ցանկացած բժշկի, հիվանդանոց և առողջապահական ծառայությունների մատակարար, որն ընդունում է Medicare:
Որոշ իրավիճակներ որակավորում են Ձեզ երաշխավորված կերպով Blue Shield Medicare Լրացուցիչ ապահովագրության ծրագրին միանալու համար: Խնդրում ենք կարդալ մեր Երաշխավորված ընդունելության վերաբերյալ ուղեցույցը՝ որոշելու, եթե որակավորվում եք:
Երաշխավորված ընդունելության վերաբերյալ ուղեցույց (անգլերեն, PDF, 225 ԿԲ)
Երաշխավորված ընդունելության վերաբերյալ ուղեցույց (իսպաներեն, PDF, 222 ԿԲ)
Երաշխավորված ընդունելության վերաբերյալ ուղեցույց (չինարեն, PDF, 315 ԿԲ)
Երաշխավորված ընդունելության վերաբերյալ ուղեցույց (վիետնամերեն, PDF, 326 ԿԲ)
Medicare Դեղատոմսային դեղերի ծրագրեր (Մաս D)
Medicare Լրացուցիչ ապահովագրության ծրագրերը չեն ապահովագրում դեղատոմսային դեղերը: Սակայն Դուք ունեք այլ հասանելի տարբերակներ: Դուք կարող եք ավելացնել դեղատոմսային դեղերի ապահովագրություն՝ գրանցվելով Medicare Դեղատոմսային դեղերի ծրագրում: Անպայման համոզվեք, որ Ձեր ընտրած ծրագիրն ապահովագրում է Ձեր դեղատոմսերը:
Medicare Advantage Դեղատոմսային դեղերի ծրագրեր
Medicare Advantage Դեղատոմսային դեղեր ծրագիրը Մաս C ծրագիր է, որը փոխարինում է Original Medicare-ը և հաճախ ներառում է դեղատոմսային դեղերի ապահովագրություն: Ծրագիրն առաջարկում է՝
- Original Medicare-ի նպաստներ (հիվանդանոցային և բժշկական ապահովագրություն)
- Դեղատոմսային դեղերի ապահովագրություն
- Medicare-ի կողմից չապահովագրված այլ նպաստներ, ինչպիսիք են ակնոցների, շրջանակների և կոնտակտային ոսպնյակների նպաստը
Medicare Advantage Դեղատոմսային դեղերի բազմաթիվ ծրագրեր չունեն ծրագրի ամսական ապահովագներ: Մեծ մասը համավճար է պահանջում միայն այն դեպքում, երբ Դուք ստանում եք ապահովագրված ծառայություն կամ դեղ: Սակայն որոշ ծրագրեր ունեն տարեկան սահմանափակումներ:
Medicare Advantage ծրագրերի ավելի քիչ տարածված այլ տեսակները ներառում են՝
- Medicare Advantage HMO՝ առանց Medicare Մաս D դեղատոմսային դեղերի ապահովագրության
- Medicare Նախընտրելի մատակարար կազմակերպություններ (PPO)
- Medicare մասնավոր վճարովի ծառայության ծրագրեր
- Medicare հատուկ կարիքների ծրագրեր
Այս տեսակի ծրագրերի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել medicare.gov կայքում:
Երկակի իրավասու հատուկ կարիքների ծրագրեր (D-SNP)
Երկակի իրավասու հատուկ կարիքների ծրագիրը (D-SNP) Medicare Advantage ծրագրի տեսակ է, որն ապահովագրում է Medicare Մաս C և Մասի D նպաստները, բայց նաև ապահովագրում և համակարգում է Medi-Cal ծրագրերն ու ծառայությունները:
Դուք պետք է իրավունակ լինեք Medicare-ի և Medi-Cal-ի համար, որպեսզի չունենաք ապահովագներ, չհատուցվող գումարներ, համավճարներ կամ համաապահովագրություն ապահովագրված ծառայությունների համար:
Blue Shield of California-ն Ձեզ օգնում է ընտրել առողջության ճիշտ ապահովագրություն։ Մենք առաջարկում ենք Medicare Լրացուցիչ ապահովագրության ծրագրեր և առանձին Medicare Դեղատոմսային դեղերի ծրագրեր California նահանգում: Մենք նաև առաջարկում ենք Medicare Advantage Դեղատոմսային դեղերի ծրագրեր California-ի որոշ վարչաշրջաններում: Կան բազմաթիվ Ձեզ հասանելի տարբերակներ, որոնք բավարարում են Ձեր կարիքները և հարմար են Ձեր բյուջեին։
Հավելյալ տեղեկություններ ստացեք
Ստացեք Medicare-ին վերաբերող Ձեր հարցերի պատասխանները: Զանգահարեք Blue Shield-ի Medicare խորհրդատուին (800) 260-9607* (TTY՝ 711) հեռախոսահամարով կամ առցանց ժամադրություն նշանակեք: Անդամագրվելու պարտավորություն չկա:
Մասնակցեք անվճար առկա կամ առցանց սեմինարի՝ Medicare-ի մասին հավելյալ տեղեկություններ և Ձեր հարցերի պատասխանները ստանալու համար:
Ստացեք անվճար Medicare ուղեցույց ՝ Ձեր ապահովագրության տարբերակները հասկանալու համար։
Blue Shield of Californian-ն HMO, HMO D-SNP և PDP ծրագիր է՝ Medicare-ի և California նահանգի Medicaid ծրագրի հետ կնքված պայմանագրերով: Blue Shield of California-ին ամդամագրվելը կախված է պայմանագրի նորացումից:
Y0118_26_141B_M Accepted 08052026
H2819_26_141B_M Accepted 08052026
Page last updated: 10/1/2026