Medicare-ն առողջության ապահովագրության դաշնային ծրագիր է 65 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդկանց համար: Medicare-ը նաև ներառում է որոշակի հաշմանդամություն ունեցող ավելի երիտասարդ տարիքի, ինչպես նաև երիկամային հիվանդության վերջնական փուլում (ESRD) գտնվող մարդկանց: Medicare-ն ունի չորս մաս՝ հիվանդանոցային ապահովագրություն (Մաս A), բժշկական ապահովագրություն (Մաս B), Medicare Advantage (Մաս C) և դեղատոմսային դեղերի ծրագրեր (Մաս D):
Medicare Մաս A-ն և Մաս B-ն միասին կոչվում են Original Medicare: Մաս C-ն և Մաս D-ն ավելացվել են Original Medicare-ի ապահովագրական բացվածքները բարելավելու համար:
Medicare-ի Լրացուցիչ ապահովագրության ծրագրերը, որոնք նաև հայտնի են որպես Medigap, մասնավոր ապահովագրական ծրագրեր են, որոնք կարող են օգնել վճարել առողջապահական այն ծախսերը, որոնք Original Medicare-ը չի վճարում: Դրանց օրինակներն են համավճարները, համաապահովագրությունը և չհատուցվող գումարները:
Original Medicare՝ հիվանդանոցային և բժշկական ապահովագրություն
Original Medicare-ը ծառայության դիմաց վճարում ենթադրող և դաշնային կառավարմամբ իրականացվող առողջապահական ծրագիր է: Այն իրավասու անձանց տրամադրում է ապահովագրություն և հնարավորություն է տալիս օգտվել այն բժիշկներից, հիվանդանոցներից և առողջապահական մատակարարներից, որոնք ընդունում են Medicare-ը: (Նշում. ծառայության դիմաց վճարում ենթադրող ծրագիրն առողջապահական ապահովագրության ձև է, որտեղ մատակարարներին փոխհատուցվում են իրենց մատուցած յուրաքանչյուր ծառայության համար սահմանված վճարները):
Original Medicare-ը ներառում է երկու մաս. Մաս A-ը (հիվանդանոցային ապահովագրություն) ընդգրկում է այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են մասնագիտացված բուժքույրական հաստատությունը կամ ստացիոնար հիվանդանոցային խնամքը: Մաս B-ն (բժշկական ապահովագրություն) օգնում է վճարել բժիշկների, ամբուլատոր խնամքի կամ երկարատև բժշկական սարքավորումների համար: Մարդկանց մեծ մասը ավտոմատ կերպով անդամագրվում է Medicare Մաս A-ին, սակայն Մաս B-ի համար անհրաժեշտ է գրանցվել:
Medicare Մաս A-ն վճարում է հիվանդանոցում կամ երկարաժամկետ խնամքի հաստատությունում ստացված ծառայությունների համար.
- Ստացիոնար հիվանդանոցային ծառայություններ և խնամք
- Մասնագիտացված բուժքույրական հաստատություններում խնամք
- Հոսփիսի խնամք
- Տնային խնամքի ծառայություններ (սուր և հանկարծակի առաջացած առողջական խնդրի պատճառով հիվանդանոցում մնալուց հետո)
- Փոխպատվաստումներ
Medicare Մաս B-ն վճարում է ամբուլատոր խնամքի, բժշկի ծառայությունների, բժշկական պարագաների և կանխարգելիչ ծառայությունների համար՝
- Բժշկի այցեր
- Ամբուլատոր ծառայություններ, վիրահատություններ, ֆիզիկական, խոսքային և աշխատանքային թերապիա
- Շտապ օգնության փոխադրման ծառայություններ
- Տնային խնամքի ծառայություններ (որոնք չեն տրամադրվում սուր և հանկարծակի առաջացած առողջական խնդրի պատճառով հիվանդանոցում մնալուց հետո)
- Բժշկական և լաբորատոր հետազոտություններ
- Երկարատև օգտագործման բժշկական սարքեր և պարագաներ
- Կանխարգելիչ խնամք, մամոգրաֆիա, պապ-թեստեր
Medicare Advantage ծրագրերը ներառում են այն ամենը, ինչ ապահովագրված է Medicare Մաս A-ով և Մաս B-ով: Այնուհետև ավելացվում է ապահովագրություն այնպիսի նպաստների համար, ինչպիսիք են տեսողության և լսողության, ինչպես նաև ատամնաբուժական և առողջ լինելուն նպաստող ծրագրերը: Ծրագրերի մեծ մասը ներառում է դեղատոմսային դեղերի ապահովագրություն (Մաս D): Սրանք հայտնի են որպես Medicare Advantage Դեղատոմսային դեղերի (MA-PD) ծրագրեր։ Միայն Medicare-ի կողմից հաստատված մասնավոր ընկերությունները կարող են առաջարկել այս ծրագրերը:
Եթե Դուք համապատասխանում եք Medicare-ի և Medi-Cal-ի պայմաններին, ապա Երկակի իրավասու հատուկ կարիքների ծրագրի (HMO D-SNP) հենց Ձեզ համար է: D-SNP-ներն առաջարկում են Medicare Մաս C, Medicare Մաս D և Medi-Cal ապահովագրություն մեկ ծրագրի ներքո: Նրանք նաև կարող են նվազեցնել Ձեր ծախսերը, առաջարկել ավելի շատ նպաստներ և օգնել Ձեր Medicare-ի և Medi-Cal-ի ապահովագրության միասնական կիրառմանը:
Medicare Մաս D-ն ապահովում է Ձեր դեղատոմսերի առանձին ապահովագրությունը: Դուք կարող եք ընտրել այս առանձին ապահովագրությունը, որը հարմար է ունենալ Medicare Լրացուցիչ ապահովագրության ծրագրի հետ, կամ միավորել այն Medicare Advantage Դեղատոմսային դեղերի (MA-PD) ծրագրի շրջանակում: Ցանկացած ընտրություն կօգնի Ձեզ ապահովագրել Ձեր դեղատոմսով դեղերի ծախսերը:
Եթե իրավասու եք, կարող եք առողջության ապահովագրություն ստանալ Original Medicare-ի միջոցով: Սակայն այն չի վճարում առողջապահական խնամքի բոլոր ծախսերի համար: Medicare Լրացուցիչ ապահովագրության ծրագիրը կամ Medigap-ը կարող է օգնել Ձեզ վճարել լրացուցիչ ծառայությունների և նպաստների համար, ներառյալ որոշ համավճարներ, համաապահովագրություն և չհատուցվող գումարներ:
Medicare ծրագրի տարբերակներ
Լրիվ ապահովագրություն |
Original Medicare + Medicare Լրացուցիչ ապահովագրություն + Դեղատոմսային դեղերի ծրագրեր | ||
|---|---|---|---|
Մաս A (հիվանդանոց) Մաս B (բժշկական) |
Չհատուցվող գումարներ, համավճարներ և ավելին Կամավոր ատամնաբուժական, տեսողության ապահովագրություն |
Մաս D (դեղեր) | |
| ԿԱՄ | |||
Լրիվ ապահովագրություն |
Medicare Advantage Դեղատոմսային դեղերի ծրագրեր | ||
| Մաս C (հիվանդանոց, բժշկական) | Ատամնաբուժական ծրագրի տարբերակներ, լրացուցիչ նպաստներ | Մաս D (դեղեր) | |
| ԿԱՄ | |||
Լրիվ ապահովագրություն |
Երկակի իրավասու հատուկ կարիքների ծրագիր | ||
Medicare Advantage Դեղատոմսային դեղերի ծրագրեր Մաս C (հիվանդանոց, բժշկական) Մաս D (դեղեր) |
Medi-Cal |
||
Դուք իրավասու եք դառնում Medicare-ի ապահովագրության համար, երբ 65 տարեկան դառնաք: Հաշմանդամություն կամ երիկամների վերջնական փուլի հիվանդություն ունեցող ավելի երիտասարդ մարդիկ նույնպես կարող են համապատասխանել: 65 տարեկանից ցածր տարիքի անձանց համար իրավասության հետ կապված հարցերի դեպքում այցելեք Medicare.gov կայք:
Medicare-ի իրավասության կանոնները նույնն են բոլորի համար: Բայց գրանցման ժամանակաշրջանը կարող է տարբեր լինել: Գրանցվելու համար նախատեսված յոթ ամսվա ժամանակաշրջանը սկսվում է Ձեր 65 տարեկանը լրանալուց երեք ամիս առաջ: Այն ավարտվում է 65 տարեկանը լրանալուց երեք ամիս հետո:
Մարդկանց մեծ մասը խնամք ստանալիս վճարում է ամսական ապահովագրավճար և այլ վճարներ: Medicare Մասեր A, B, C և D-ի դեպքում առկա են Ձեր գրպանից վճարվող տարբեր ծախսեր: Կարևոր է հասկանալ ծախսերը և ապահովագրությունը, որպեսզի կարողանաք ընտրել Ձեզ համար լավագույն ծրագիրը:
Բացահայտեք Medicare-ի ծրագրերը Ձեր տարածքում
We’ve sent you an email with a link and all the relevant information for the event.
Հավելյալ տեղեկություններ ստացեք
Ստացեք Medicare-ին վերաբերող Ձեր հարցերի պատասխանները: Զանգահարեք Blue Shield-ի Medicare խորհրդատուին (800) 260-9607* (TTY՝ 711) հեռախոսահամարով կամ առցանց ժամադրություն ամրագրեք: Անդամագրվելու պարտավորություն չկա:
Մասնակցեք անվճար առկա կամ առցանց սեմինարի՝ Medicare-ի մասին հավելյալ տեղեկություններ և Ձեր հարցերի պատասխանները ստանալու համար:
Ստացեք անվճար Medicare ուղեցույց՝ Ձեր ապահովագրության տարբերակները հասկանալու համար։
Blue Shield of Californian-ն HMO, HMO D-SNP և PDP ծրագիր է՝ Medicare-ի և California նահանգի Medicaid ծրագրի հետ կնքված պայմանագրերով: Blue Shield of California-ին ամդամագրվելը կախված է պայմանագրի նորացումից:
Y0118_26_141B_M Accepted 08052026
H2819_26_141B_M Accepted 08052026
Page last updated: 10/1/2026