Medicare-ի Դեղատոմսերի վճարման ծրագիր
Blue Shield of California-ն Medicare-ի մեր անդամներին առաջարկում է վճարման տարբերակ, որը կօգնի կառավարել դեղերի համար գրպանից վճարվող Medicare Մաս D-ի ծախսերը: Այս տարբերակը թույլ է տալիս ծախսերը հավասարաչափ բաշխել ամբողջ տարվա ընթացքում՝ տարվա սկզբին կատարվող ավելի մեծ ծախսերի փոխարեն։ Ձեր գրպանից վճարվող Մաս D դեղերի ծախսերի ընդհանուր գումարը տարվա վերջում կլինի նույնն այս ծրագրի միջոցով կամ առանց դրա: Միակ տարբերությունն այն է, թե ինչպես եք վճարում և որքան գումար եք վճարում ամեն ամիս: Սա առավել օգտակար է այն անդամների համար, ովքեր մինչև տարեվերջ հասնելու են իրենց գրպանից վճարվող ծախսերի առավելագույն սահմանաչափին ($2400)։
Սա կօգնի՞ ինձ:
Դա կախված է Ձեր իրավիճակից: Հիշեք. վճարման այս տարբերակը կարող է օգնել Ձեզ կառավարել Ձեր ամսական ծախսերը, սակայն այն Ձեզ համար գումար չի խնայում կամ չի նվազեցնում Ձեր դեղերի ծախսերը:
Անդամագրվելու երեք եղանակ կա:
- Ներբեռնեք PDF-ը, լրացրեք և ուղարկեք փոստով.
անգլերեն (PDF, 2.6 ՄԲ) / իսպաներեն (PDF, 2.2 ՄԲ) / չինարեն (PDF, 2.5 ՄԲ) - Անդամագրվեք առցանց։
- Զանգահարեք (833) 696-2087 (TTY՝ 711) հեռախոսահամարով, 08։00-ից 20։00, շաբաթը յոթ օր
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Medicare.gov
կամ ներբեռնեք տեղեկատվական թերթիկը.
անգլերեն (PDF, 2.3 ՄԲ) / իսպաներեն (PDF, 1.5 ՄԲ) / չինարեն (PDF, 2.3 ՄԲ)
Medicare-ի Խնայողությունների ծրագրեր
Եթե ունեք սահմանափակ եկամուտ և ակտիվներ, կարող եք որակավորվել Medicare-ի Խնայողությունների ծրագրի համար, որը կօգնի Ձեզ վճարել Ձեր Medicare-ի ծախսերը: Medicare-ի խնայողությունների ծրագրերի չորս տեսակ կա:
Medicare-ի Իրավասու նպաստառուների (QMB) ծրագիր
QMB ծրագիրն օգնում է վճարել հետևյալի համար՝
- Medicare Մաս A-ի ապահովագներ
- Medicare Մաս B-ի ապահովագներ
- Չհատուցվող գումարներ, համաապահովագրություն, համավճարներ (այն ծառայությունների և ապրանքների համար, որոնք Medicare-ն ապահովագրում է)
Medicare-ի Սահմանված ցածր եկամուտ ունեցող նպաստառուների (SLMB) ծրագիր
SLMB ծրագիրը կարող է օգնել վճարել հետևյալի համար՝
- Medicare Մաս B-ի ապահովագներ (Դուք պետք է ունենաք և՛ Մաս A, և՛ Մաս B՝ որակավորվելու համար):
Իրավասության անհատական (QI) ծրագիր
QI ծրագիրը կարող է օգնել վճարել հետևյալի համար՝
- Medicare Մաս B-ի ապահովագներ (Դուք պետք է ունենաք և՛ Մաս A, և՛ Մաս B՝ որակավորվելու համար):
Իրավասու հաշմանդամների և աշխատող անհատների (QDWI) ծրագիր
QDWI ծրագիրը կարող է օգնել վճարել հետևյալի համար՝
Կրճատեք Ձեր Medicare Մաս D դեղերի ծախսերը Extra Help-ի օգնությամբ
Սահմանափակ եկամուտ և ռեսուրսներ ունեցող մարդիկ կարող են որակավորվել Extra Help ծրագրի համար, որը կօգնի վճարել իրենց Մաս D-ի ապահովագները, չհատուցվող գումարները և համավճարները։ Եթե իրավունակ լինեք, Medicare-ը կարող է օգնել վճարել Ձեր դեղերի ծախսերի համար: Բացի այդ, նրանք, ովքեր որակավորվում են, չեն ենթարկվի ուշ անդամագրման տուգանքի:
Եթե Դուք Extra Help ստանաք Medicare-ից, ինչը կօգնի վճարել Ձեր Medicare-ի դեղատոմսային դեղերի ծրագրի ծախսերը, ապա այն չափը, որը Դուք կստանաք, կորոշի Ձեր ամսական ծրագրի ընդհանուր ապահովագինը՝ որպես մեր ծրագրի անդամ:
Ներբեռնեք աղյուսակը՝ տեսնելու, թե որքան կլինի Ձեր ամսական ծրագրի ապահովագինը, եթե Extra Help ստանաք:
Medicare Advantage Դեղատոմսային դեղերի ծրագրի (MAPD) LIS ապահովագնի ամփոփ աղյուսակ՝ անգլերեն (PDF, 235 ԿԲ) իսպաներեն (PDF, 88 ԿԲ)
Դեղատոմսային դեղերի ծրագրի (PDP) LIS ապահովագնի ամփոփ աղյուսակ՝ անգլերեն (PDF, 166 ԿԲ)/ իսպաներեն (PDF, 85 ԿԲ)
Կրկնակի իրավասու հատուկ կարիքների ծրագրի (HMO D-SNP) LIS ապահովագնի ամփոփ աղյուսակ՝ անգլերեն (PDF, 219 ԿԲ) / իսպաներեն (PDF, 140 ԿԲ) / արաբերեն (PDF, 339 ԿԲ) / հայերեն (PDF, 179 ԿԲ) / չինարեն (պարզեցված) (PDF, 213 ԿԲ) / չինարեն (ավանդական) (PDF, 176 ԿԲ) / պարսկերեն (PDF, 257 ԿԲ) / քմերերեն (PDF, 183 ԿԲ) / կորեերեն (PDF, 241 ԿԲ) / ռուսերեն (PDF, 268 ԿԲ) / տագալերեն (PDF, 1167 ԿԲ) / վիետնամերեն (PDF, 232 ԿԲ)
Դիտեք 2026 LIS ապահովագնի ամփոփ աղյուսակները
Ինչպե՞ս կարող եմ իմանալ, թե արդյոք որակավորվում եմ լրացուցիչ օգնության համար:
Եթե կարծում եք, որ կարող եք որակավորվել Ցածր եկամուտ ունեցողների լրավճարի համար (LIS) և վճարում եք Ձեր ապահովագնի 100%-ը, կարող եք կապվել ստորև նշված ռեսուրսների հետ հավելյալ տեղեկությունների համար.
- 1-800 MEDICARE (1-800 633-4227), օրը 24 ժամ/շաբաթը յոթ օր (բացառությամբ որոշ դաշնային տոնական օրերի): TTY-ից օգտվողները կարող են զանգահարել 1-877 486-2048, օրը 24 ժամ/շաբաթը յոթ օր:
- Սոցիալական ապահովության գրասենյակ՝ 1-800 772-1213, 08։00-ից մինչև 19։00, երկուշաբթիից ուրբաթ: TTY-ից օգտվողները կարող են զանգահարել 1-800 325-0778 կամ այցելել https://www.ssa.gov/benefits/medicare/prescriptionhelp։
- Ձեր նահանգի Medicaid-ի գրասենյակ
Հավելյալ տեղեկություններ ստացեք
Ստացեք Medicare ուղեցույցի անվճար օրինակ՝ Ձեր ապահովագրության տարբերակները հասկանալու համար։
Դիտեք տեղեկատվական տեսանյութեր՝ Medicare-ի և Ձեր ապահովագրության տարբերակների մասին տեղեկանալու համար:
Ստացեք Medicare-ի վերաբերյալ հաճախակի տրվող հարցերի պատասխանները:
Սա նպաստների ամբողջական նկարագրություն չէ: Ներկայիս անդամները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հաճախորդների սպասարկման բաժին՝ (800) 776-4466 (TTY՝ 711) հեռախոսահամարով։ Աշխատանքային ժամեր՝ 08:00-ից 20:00, խաղաղօվկիանոսյան ժամանակով (PT), շաբաթը յոթ օր: Blue Shield of California-ի Երկակի իրավասու հատուկ կարիքների ծրագրի անդամները կարող են կապվել (800) 452-4413 (TTY՝ 711) հեռախոսահամարով, 08:00-ից 20:00, PT, շաբաթը յոթ օր:
Blue Shield of Californian-ն HMO, HMO D-SNP և PDP ծրագիր է՝ Medicare-ի և California նահանգի Medicaid ծրագրի հետ կնքված պայմանագրերով: Blue Shield of California-ին ամդամագրվելը կախված է պայմանագրի նորացումից:
Y0118_26_141B_M Accepted 08052026
H2819_26_141B_M Accepted 08052026
Page last updated: 10/1/2026