Skip to content

Թվային գործիքներ, որոնք կօգնեն Ձեզ կառավարել Ձեր դեղերի ծախսերը 2026 թվականին

Blue Shield of California-ում Ձեր առողջությունը մեր գլխավոր առաջնահերթությունն է: Դա է պատճառը, որ մենք մշակել ենք դեղատների հետ կապված գործիքներ, որոնք կօգնեն Ձեզ կառավարել դեղատոմսով դեղերի Ձեր ծախսերը:

Այս թվային գործիքները կարող են օգնել Ձեզ առողջապահական ծախսերի բարձրացման և 2026 թ. Medicare Part D անհատական ծրագրերի համազգային փոփոխությունների դեպքում: 

Price check my Rx

Price Check My Rx գործիքի միջոցով Դուք կարող եք տեսնել դեղատոմսով դեղերի ընթացիկ գները, որոնել ավելի ցածր գին ունեցող այլընտրանքներ և համեմատել դեղատների հետ կապված ծախսերը: Քանի որ որոշ ապրանքանշային դեղեր  համավճարից  (հաստատված գումար) կտեղափոխվեն  համապահովագրություն* (դեղատների դեղերի արժեքի չափով), որոշ ջեներիկ դեղեր կարող են ավելի լավ տարբերակ դառնալ։ Մեր գործիքը կօգնի Ձեզ գնումներ կատարել լավագույն գնով:

Medicare-ի ծրագրեր ֆինանսական օգնության համար

Անկախ նրանից, թե արդյոք Դուք ֆիքսված եկամուտ ունեք, թե պարզապես օգնության կարիք ունեք Ձեր ամսական բյուջեի պլանավորման հարցում, Medicare-ի դեղատոմսերի վճարման ծրագիրը Ձեզ թույլ է տալիս բաշխել Ձեր դեղերի վճարումները ողջ տարվա վրա:† Extra Help ծրագիրը նաև օգնում է իրավասու անդամներին վճարել Medicare Part D-ի այնպիսի ծախսերի համար, ինչպիսիք են հավելավճարները, չհատուցվող գումարները և դեղերի ծախսերը:

Դեղատան ծախսերի կուտակիչ

Դեղատան ծախսերի կուտակիչը հասանելի է առցանց՝ Blue Shield հաշվի միջոցով։ Այն հաշվարկում է դեղատների չհատուցվող գումարը, որը կիրառվելու է Medicare Part D-ի 2026 թվականի որոշ ծրագրերի նկատմամբ: Ստուգեք Ձեր ծրագրի փաստաթղթերը՝ հաստատելու, որ սա վերաբերում է Ձեր ծրագրին: Այս գործիքը կարող է օգնել Ձեզ բյուջետավորել Ձեր դեղորայքային ծախսերը, որոնք տարվա սկզբին ավելի շատ են լինելու։ 

Ի՞նչ է դեղատան չհատուցվող գումարը:

 Դեղատան չհատուցվող գումարն այն գումարն է, որը Դուք պետք է ծախսեք դեղատոմսով դեղերի համար՝ նախքան Blue Shield-ի վճարումը: Երբ դեղատան չհատուցվող գումարը բավարարվի, Դուք վճարում եք համավճար և/կամ համաապահովագրության վճար (կախված դեղերի կարգից) մինչև չհասնեք Ձեր գրպանից վճարվող առավելագույն գումարին (OOP առավելագույն), որը Medicare-ը սահմանել է $2,100 չափով 2026 թվականի համար: Դրանից հետո Ձեր ծրագիրն ապահովագրում է ծախսերի 100%-ը տարվա մնացած մասի համար:

 

Մենք այստեղ ենք Ձեզ օգնելու համար։

Մեր հաճախորդների սպասարկման թիմը պատրաստ է օգնել Ձեզ ուսումնասիրել Ձեր վճարման տարբերակները և բացատրել 2026 թ. պլանի փոփոխությունները։ Կապվեք մեզ հետ կամ զանհագարեք (800) 313-2839 (TTY՝  711), 08։00-ից 20։00 PT ժամանակով, շաբաթը յոթ օր։

 

* Դեղերի գները կարող են տատանվել և տարբեր լինել՝ կախված դեղատնից։ Ձեր վճարած համապահավագրության գումարը կարող է փոքր-ինչ տարբեր լինել յուրաքանչյուր լրացման դեպքում։

† Վճարման ծրագրերն օգնում են կառավարել ամսական ծախսերը, բայց գումար չեն խնայում և չեն նվազեցնում դեղերի ծախսերը:

Blue Shield of Californian-ն HMO, HMO D-SNP, PPO և PDP ծրագիր է՝ Medicare-ի և Կալիֆոռնիա նահանգի Medicaid ծրագրի հետ կնքված պայմանագրերով: Blue Shield of California-ին ամդամագրվելը կախված է պայմանագրի նորացումից:

Y0118_25_438A6_C 12262025
H2819_25_438A6_C 12262025

Page last updated: 1/1/2026