Skip to content

Դեղորայքային թերապիայի կառավարման (MTM) ծրագիրը Medicare-ի և Medicaid-ի ծառայությունների կենտրոնների (CMS) կողմից պահանջվող ծրագիր է Medicare Մաս D բոլոր հովանավորների համար: MTM ծրագրի նպատակն է, որ դեղագործը կամ այլ առողջապահական մասնագետն օգնեն Medicare Մաս D բարդ առողջական կարիքներ ունեցող անդամներին կառավարել իրենց դեղերը:

Blue Shield of California-ի դեղագործները կամ մեր պայմանագրային վաճառող OutcomesTM-ը կտրամադրեն MTM ծառայություններ իրավասու անդամներին: Այս դեղագործները Outcomes-ից, տեղական համայնքից կամ մեր դեղագործների մատակարարի ցանցից են և կտրամադրեն դեղերի վերանայումներ հեռախոսով կամ անձամբ՝ անդամներին օգնելու համար՝

  • Հասկանալ իրենց դեղերը և առողջական խնդիրները
  • Նվազեցնել դեղերի օգտագործման հետևանքով առաջացած կողմնակի ազդեցությունների վտանգը, ներառյալ դեղերի՝ միմյանց վրա ունեցած փոխազդեցությունները
  • Գնահատել, թե արդյոք կան ավելի ցածր գնով այլընտրանքներ

Medicare Մաս D Դեղորայքային թերապիայի կառավարման ծրագրի իրավասություն

Անդամները կանդամագրվեն մեր MTM ծրագրում, եթե նրանք բավարարեն հետևյալ նպատակային խմբերից մեկի պահանջներին.

1. CMS նվազագույն շեմեր (նպաստնառուն պետք է համապատասխանի յուրաքանչյուր չափանիշին).

a. Ախտորոշվել են հետևյալ քրոնիկ բժշկական վիճակից երեքը՝

• Ալցհեյմերի հիվանդություն
• Ոսկրերի հիվանդություններ՝ հոդաբորբ (ներառյալ ոսկրախորշավորում, ոսկրահոդաբորբ և ռևմատոիդ հոդաբորբ) 
• Սրտի քրոնիկ անբավարարություն (CHF)
• Շաքարախտ
• Դիսլիպիդեմիա
• Վերջին աստիճանի երիկամի հիվանդություն (ESRD)
• Մարդու իմունային անբավարարության վիրուս/ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՄԻԱՎ/ՁԻԱՀ)
• Բարձր ճնշում
• Հոգեկան առողջության խանգարում (ներառյալ ընկճվածությունը, շիզոֆրենիան, երկբևեռ խանգարումը և հոգեկան առողջության այլ քրոնիկ/հաշմանդամություն առաջացնող խանգարումներ)
• Շնչառական հիվանդություններ (ներառյալ ասթմա, թոքային քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (COPD) և թոքերի այլ քրոնիկ խանգարումներ)

 

b. Ամսական ստանալ Մաս D առնվազն ութ կամ ավելի ապահովագրված, վիճակը կայունացնող դեղեր

c. Հավանակա է, որ Մաս D դեղերի տարեկան ծախսերի չափը կազմում է առնվազն $1,340

2. Հաստատվել է որպես ռիսկային նպաստառու (ARB), ինչպես սահմանված է 42 CFR § 423.100-ի կողմից՝ օփիոիդային և հնարավոր բենզոդիազեպինի դեղամիջոցների օգտագործման պատճառով:

 

Եթե իրավունակ լինեք, ապա նամակ կստանաք, որը Ձեզ կներկայացնի ծրագիրը և տեղեկատվություն կներառի դեղագործի հետ հանդիպում նշանակելու մասին: Դուք կարող եք նաև ավտոմատացված կամ ուղիղ զանգ ստանալ առողջապահության մասնագետից, որը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի MTM-ի մասին:

Ձեզ համար լրացուցիչ ծախսեր չկան, և Դուք կարող եք չմասնակցելու որոշում կայացնել: Եթե չեք ցանկանում կամ չեք կարող մասնակցել, կապվեք Blue Shield of California-ի հետ՝ ծրագրից դուրս գալու համար: Սակայն մենք խորհուրդ ենք  տալիս լիարժեք օգտվել այս ծառայությունից, եթե համապատասխանում եք իրավասության պահանջներին:

Դեղորայքային թերապիայի կառավարման ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք Blue Shield Հաճախորդների սպասարկման ծառայության բաժին՝ Ձեր նույնականացման (ID) քարտի վրա նշված հեռախոսահամարով:

 

Դեղորայքային թերապիայի կառավարման ծրագրի ծառայություններ

MTM ծրագիրը բաղկացած է երկու հիմնական ծառայություններից՝

  • Դեղերի տարեկան համապարփակ վերանայում (CMR)
  • Դեղերի թիրախային վերանայում (TMR)

Դեղագործներն ուղղակիորեն  կաշխատեն իրավունակ անդամների և մատակարարների հետ՝ համոզվելու, որ անդամներն առավելագույն օգուտ են ստանում իրենց ընդունած դեղերից:

 

1. Դեղերի տարեկան համապարփակ վերանայում (CMR)

Դեղագործները հեռախոսով կամ անձամբ՝ անհատական խորհրդատվություն կտրամադրեն անդամներին՝ վերանայելու համար նրանց դեղերի պատմությունը՝ ներառյալ դեղատոմսով, առանց դեղատոմսի (OTC) և այլընտրանքային դեղորայքային թերապիաները:

Անդամը կստանա խորհրդատվության գրավոր ամփոփագիր՝ համապատասխան գնահատականներով և առաջարկություններով: Դեղագործը կարող է նաև կապ հաստատել անդամին դեղատոմս նշանակող բժշկի հետ՝ խնամքը համակարգելու կամ բուժման փոփոխություններ առաջարկելու համար:

Հիվանդին տրամադրվող ստանդարտ ամփոփագիր, անգլերեն (PDF, 287 KB)

Հիվանդին տրամադրվող ստանդարտ ամփոփագիր, իսպաներեն (PDF, 337 KB)

Հիվանդին տրամադրվող ստանդարտ ամփոփագիր, արաբերեն (PDF, 353 KB)

Հիվանդին տրամադրվող ստանդարտ ամփոփագիր, հայերեն (PDF, 256 KB)

Հիվանդին տրամադրվող ստանդարտ ամփոփագիր, պարզեցված չինարեն (PDF, 454 KB)

Հիվանդին տրամադրվող ստանդարտ ամփոփագիր, ավանդական չինարեն (PDF, 405 KB)

Հիվանդին տրամադրվող ստանդարտ ամփոփագիր, պարսկերեն (PDF, 262 KB)

Հիվանդին տրամադրվող ստանդարտ ամփոփագիր, քմերերեն (PDF, 358 KB)

Հիվանդին տրամադրվող ստանդարտ ամփոփագիր, կորեերեն (PDF, 396 KB)

Հիվանդին տրամադրվող ստանդարտ ամփոփագիր, ռուսերեն (PDF, 410 KB)

Հիվանդին տրամադրվող ստանդարտ ամփոփագիր, տագալերեն (PDF, 310 KB)

Հիվանդին տրամադրվող ստանդարտ ամփոփագիր, վիետնամերեն (PDF, 315 KB)

 

2. Դեղերի թիրախային վերանայում (TMR)

TMR-ն անդրադառնում է կոնկրետ հայտնաբերված դեղի խնդրին կամ գնահատում է, թե արդյոք առկա է դեղերի հետ կապված հավանական խնդիր։ Այն իրականացվում է  իրավասու անդամների համար առնվազն եռամսյակը մեկ՝ ողջ տարվա ընթացքում:

Դեղագործներն, անհրաժեշտության դեպքում, կհետևեն անդամներին և կարող են կապ հաստատել անդամի դեղատոմս նշանակող բժշկի կամ առաջնային խնամքի բժշկի հետ՝ բուժման փոփոխություններ առաջարկելու համար:

Blue Shield of California-ն HMO, HMO D-SNP, PPO և PDP ծրագիր է՝ Medicare-ի, ինչպես նաև California նահանգի Medicaid ծրագրի հետ կնքված պայմանագրերով: Blue Shield of California-ին ամդամագրվելը կախված է պայմանագրի նորացումից:

Y0118_26_202A1_C 10012026
H2819_26_202A1_C 10012026

Page last updated: 10/06/2026