Եթե Դուք նոր անդամ եք և դեղատոմսային դեղ եք ընդունում, որը Ձեր ծրագրի դեղացանկում (ապահովագրված դեղերի ցանկ) առկա չէ, Դուք պետք է հետևեք դեղերի անցումային գործընթացին: Տեղեկացեք այս գործընթացի Ձեր տարբերակների մասին այս բաժնում: Կարող եք նաև կարդալ մեր Անցումային քաղաքականությունը:
Ինչ անել, եթե Ձեր դեղը դեղացանկում չէ, կամ եթե դեղը որևէ կերպ սահմանափակված է
Եթե Ձեր դեղը դեղերի հաստատված ցանկում չէ կամ սահմանափակված է.
- Դուք կարող եք փոխվել այլ դեղի:
- Դուք կարող եք բացառություն խնդրել, ինչպես նաև խնդրել ծրագրին ապահովագրել դեղը կամ վերացնել դեղի սահմանափակումները:
- Դուք կարող եք ձեռք բերել դեղի ժամանակավոր պաշար: Սա Ձեզ և Ձեր բժշկին ժամանակ կտա փոխվելու այլ դեղի կամ բացառություն ներկայացնելու համար:
Նշում. միայն որոշակի իրավիճակներում գտնվող անդամները կարող են ժամանակավոր պաշար ստանալ: (Տես ստորև)
Ժամանակավոր պաշարի պահանջներ
Որոշակի հանգամանքներում Ձեր Blue Shield of California Medicare ծրագիրը կարող է առաջարկել Ձեզ անհրաժեշտ դեղի ժամանակավոր պաշար: Դա Ձեզ ժամանակ կտա Ձեր բժշկի հետ խոսելու առկա այլընտրանքների մասին:
Ժամանակավոր պաշարի համար իրավունակ լինելու համար Դուք պետք է բավարարեք երկու պահանջ.
1. Ձեր դեղերի ապահովագրության փոփոխությունը պետք է լինի հետևյալ պատճառներից մեկով.
- Դեղը, որը Դուք ընդունում էիք, այլևս չկա ծրագրի դեղերի ցանկում (դեղացանկ):
- Դեղը, որը Դուք ընդունում էիք, այժմ ինչ-որ կերպ սահմանափակված է: (Գլուխ 5-ի Բաժին 4 -ը Ապահովագրության ապացույցում (EOC) բացատրում է սահմանափակումները:
2. Դուք պետք է լինեք հետևյալ իրավիճակներից մեկում.
- Այն անդամների համար, ովքեր անցյալ տարի եղել են ծրագրում, և որոնց վրա ազդել են դեղերի ապահովագրության փոփոխությունները.
Մենք կապահովագրենք դեղի ժամանակավոր պաշարն օրացուցային տարվա առաջին 90 օրվա ընթացքում: Այս ժամանակավոր պաշարը կլինի առավելագույնը 30 օրվա համար: Եթե Ձեր դեղատոմսը գրված է ավելի քիչ օրերի համար, մենք բազմակի վերալցումներ թույլ կտանք՝ առավելագույնը 30-օրյա դեղի պաշար ապահովելու համար: Դուք պետք է դեղատոմսը լրացնեք ցանցի դեղատանը: (Երկարաժամկետ խնամքի դեղատները կարող են դեղը տրամադրել ավելի փոքր քանակությամբ՝ անտեղի վատնումը կանխելու համար): - Նոր անդամների համար, որոնց վրա ազդել են դեղի ապահովագրության փոփոխությունները.
Մենք կապահովագրենք դեղի ժամանակավոր պաշարն օրացուցային տարվա առաջին 90 օրվա ընթացքում: Այս ժամանակավոր պաշարը կլինի առավելագույնը 30 օրվա համար: Եթե Ձեր դեղատոմսը գրված է ավելի քիչ օրերի համար, մենք բազմակի վերալցումներ թույլ կտանք՝ առավելագույնը 30-օրյա դեղի պաշար ապահովելու համար: Դուք պետք է դեղատոմսը լրացնեք ցանցի դեղատանը: - Նրանց համար, ովքեր եղել են ծրագրի անդամ ավելի քան 90 օր, բնակվում են երկարաժամկետ խնամքի հաստատությունում և պաշարի անհապաղ կարիք ունեն.
Մենք կփոխհատուցենք որոշակի դեղի 31-օրյա մեկ պաշար, կամ ավելի քիչ, եթե Ձեր դեղատոմսը գրված է ավելի քիչ օրերի համար: Սա ի լրումն է վերոնշյալ ժամանակավոր պաշարի իրավիճակին:
Եթե Դուք դեղատոմսով դեղերի ապահովագրություն (Medicare Մաս D) չունեք, մտածեք, թե արդյոք Medicare-ի դեղատոմսային դեղերի ծրագիրը ճիշտ ընտրություն է Ձեզ համար:
Հավելյալ տեղեկություններ ստացեք Blue Shield-ի անցումային քաղաքականության մասին.
Անցումային քաղաքականություն, անգլերեն (PDF, 221 KB)
Անցումային քաղաքականություն, իսպաներեն (PDF, 220 KB)
Անցումային քաղաքականություն, արաբերեն (PDF, 530 KB)
Անցումային քաղաքականություն, հայերեն (PDF, 482 KB)
Անցումային քաղաքականություն, չինարեն (պարզեցված) (PDF, 342 KB)
Անցումային քաղաքականություն, չինարեն (ավանդական) (PDF, 353 KB)
Անցումային քաղաքականություն, պարսկերեն (PDF, 469 KB)
Անցումային քաղաքականություն, քմերերեն (PDF, 731 KB)
Անցումային քաղաքականություն, կորեերեն (PDF, 169 KB)
Անցումային քաղաքականություն, ռուսերեն (PDF, 364 KB)
Անցումային քաղաքականություն, տագալերեն (PDF, 292 KB)
Անցումային քաղաքականություն, վիետնամերեն (PDF, 318 KB)
Blue Shield of California-ն HMO, HMO D-SNP, PPO և PDP ծրագիր է՝ Medicare-ի, ինչպես նաև California նահանգի Medicaid ծրագրի հետ կնքված պայմանագրերով: Blue Shield of California-ին ամդամագրվելը կախված է պայմանագրի նորացումից:
Y0118_26_202A1_C 10012026
H2819_26_202A1_C 10012026
Page last updated: 10/06/2026